Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագրավորում

Մինչև 16 տարեկան երեխային առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորման համար

Մինչև 16 տարեկան երեխային առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորման համար ծնողը /օրինական ներկայացուցիչը, լիազորված անձը/ ներկայացնում է.
ասահմանված ձևի դիմում,
բծննդյան վկայական,
գ) «35x45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր),
դ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերումծնողների գրավոր համաձայնությունը,
եծնողների ամուսնությանմահվանհայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։
զծնողների անձը հաստատող փաստաթուղթ:
է) պետական տուրքի մասին անդորրագիր

Մինչև 16 տարեկան երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար

Մինչև 16 տարեկան երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ծնողը /օրինական ներկայացուցիչը, լիազորված անձը/ ներկայացնում է.
ասահմանված ձևի դիմում,
բ) փոխանակման ենթակա անձնագիրը
գ) ծնողների անձը հաստատող փաստաթուղթ
դ) «35x45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր)
ե) պետական տուրքի մասին անդորրագիր:

Մինչև 16 տարեկան երեխայի ՀՀ քաղաքացու անձնագրի կորստյան կապակցությամբ նոր անձնագիր ստանալու համար

Մինչև 16 տարեկան երեխայի ՀՀ քաղաքացու անձնագրի կորստյան կապակցությամբ նոր անձնագիր ստանալու համար ծնողը /օրինական ներկայացուցիչը, լիազորված անձը/ ներկայացնում է.
ասահմանված ձևի դիմում,
բ) ծննդյան վկայական,
գ) ծնողների ամուսնությանմահվանհայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։
դ) ծնողների անձը հաստատող փաստաթուղթ
ե) «35x45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր)
զ) պետական տուրքի մասին անդորրագիր:

Գործընթացի նկարագիր

Անձնագրային ծառայության աշխատակիցը ստուգում է ներկայացված փաստաթղթերի լրիվությունն ու պատշաճությունը /պահանջվող փաստաթղթերի առկայությունը, ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը, ՀՀ քաղաքացի հանդիսանալը, երեխայի կամ ծնողներից մեկը ԲՊՌ պահոցում հաշվառում ունենալը/:
Ձևաթղթերի կազմման աշխատանքների ավարտից հետո, քաղաքացու կողմից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը / բացառությամբ ծննդյան վկայականի և մինչև 16 տարեկանը ստացած ՀՀ քաղաքացու անձնագրի, վերադարձվում են դիմող անձին: Անձնագիրը ստանալու ժամանակ ծննդյան վկայականը վերադարձվում է դիմումատուին՝ համապատասխան դրոշմակնիքով՝ նշելով տպագրված անձնագրի տվյալները, իսկ փոխանակված անձնագիրը վերադարձվում է օրնսդրությամբ սահմանված կարգով դակած վիճակում:

Ծառայության մատուցման ժամկետը

1. անձնագիր տալու կամ փոխանակելու դեպքում՝ 5 աշխատանքային օր
2.անձնագրի կորստյան դեպքում՝ 10 աշխատանքային օր
Փակել
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ 

- Նախքան այցելության օր ամրագրելը համոզվեք, որ պատրաստել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

- Գրանցվելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: 

- Յուրաքանչյուր այցելուի համար անհրաժեշտ է անհատական հերթագրում, այդ թվում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ անկախ տարիքից։ 

- Նույն էլ․փոստով անձը 30 օրերի ընթացքում չի կարող հերթագրվել 4 անգամից ավելի։
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: