ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Անձնագիր ստանալու համար 16
տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անձամբ ներկայացնում են`
- սահմանված ձևի դիմում,
- ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը,
- կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառումը հավաստող տեղեկանք (զինապարտները),
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Գործընթացի նկարագիր
Անձնագրային ծառայության աշխատակիցը
ստուգում է ներկայացված փաստաթղթերի լրիվությունն ու պատշաճությունը /պահանջվող փաստաթղթերի
առկայությունը, ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը, ՀՀ քաղաքացի հանդիսանալը,
երեխայի կամ ծնողներից մեկը ԲՊՌ պահոցում հաշվառում ունենալը/:
Ձևաթղթերի կազմման աշխատանքների ավարտից հետո, քաղաքացու կողմից ներկայացված բնօրինակ փաստաթղթերը / բացառությամբ ծննդյան վկայականի և մինչև 16 տարեկանը ստացած ՀՀ քաղաքացու անձնագրի, վերադարձվում են դիմող անձին: Անձնագիրը ստանալու ժամանակ ծննդյան վկայականը վերադարձվում է դիմումատուին՝ համապատասխան դրոշմակնիքով՝ նշելով տպագրված անձնագրի տվյալները, իսկ փոխանակված անձնագիրը վերադարձվում է օրնսդրությամբ սահմանված կարգով դակած վիճակում:

Ծառայության մատուցման ժամկետը
- անձնագիր տալու կամ փոխանակելու դեպքում՝ 5 աշխատանքային օր,
- անձնագրի կորստյան դեպքում՝ 10 աշխատանքային օր:
Փակել
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Նախքան այցելության օր ամրագրելը համոզվեք, որ պատրաստել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
- Գրանցվելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության:
- Յուրաքանչյուր այցելուի համար անհրաժեշտ է անհատական հերթագրում, այդ թվում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ անկախ տարիքից։
- Նույն էլ․փոստով անձը 30 օրերի ընթացքում չի կարող հերթագրվել 4 անգամից ավելի։