ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հրավեր ձևակերպելու համար պահանջվող փաստաթղթեր
Հրավեր ձևակերպելու համար դիմումատուն ներկայացնում է.
- Անձնագիրը / օտարերկրացու դեպքում նաև կացության քարտը/
- Հրավերի ձևաթուղթը
- Հրավիրվողի անձնագրի պատճենը
- Պետական տուրքի վճարման անդորրագիրը
Գործընթացի նկարագիր
Վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի աշխատակիցը ստուգում է ներկայացված փաստաթղթերի լրիվությունն ու պատշաճությունը /պահանջվող փաստաթղթերի առկայությունը, ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը/ իրականացնում է համապատասխան ստուգումներ, որից հետո օտարերկրացու տվյալները մուտքագրվում են տվյալների բանկ:
Ձևաթղթերի կազմման աշխատանքների ավարտից հետո դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են, դիմումի վարույթի արդյունքում կայացվում է համապատասխան որոշում, որի վերաբերյալ ծանուցվում է դիմումատուն:
Փակել
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Նախքան այցելության օր ամրագրելը համոզվեք, որ պատրաստել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
- Գրանցվելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության:
- Յուրաքանչյուր այցելուի համար անհրաժեշտ է անհատական հերթագրում, այդ թվում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ անկախ տարիքից։
- Նույն էլ․փոստով անձը 30 օրերի ընթացքում չի կարող հերթագրվել 4 անգամից ավելի։