Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

ԼՂ բնակիչներից ԺՊ վկայականի դիմումների ընդունում

ՀՀ կառավարության 26.10.2023թ. թիվ 1864-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել`

1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում.
3) այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
      Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը չի տարածվում վերը նշված, բայց այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ:
      Նույն որոշմամբ սահմանվել է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը, համաձայն որի Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում` ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: ԺՊ ստացած փախստականի անձնագիրն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով։

Փակել
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ 

- Նախքան այցելության օր ամրագրելը համոզվեք, որ պատրաստել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

-  Հերթագրումն ամրագրելիս անհրաժեշտ է լրացնել բացառապես կացության կարգավիճակ ստացող անձի տվյալները։ Այլ անձանց անունով կատարված հերթագրումները չեն սպասարկվելու։   

-  Յուրաքանչյուր այցելուի համար անհրաժեշտ է անհատական հերթագրում, այդ թվում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ անկախ տարիքից։      

- Նույն էլ․փոստով անձը 30 օրերի ընթացքում չի կարող հերթագրվել 4 անգամից ավելի։
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: