ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար դիմումատուն ներկայացնում է.
- դիմում
- դիմում-հարցաթերթիկ
- 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
- անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
- առողջական վիճակի մասին տեղեկանք.
- ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ` ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, ՀՀ հատուկ անձնագիր, սահմանային վերահսկիողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը
- Անչափահասի դեպքում ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը
- Լիազորված անձի դեպքում լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը
- Պետական տուրքի վճարման անդորրագիրը (մինչև 18 տարեկան անձանց դեպքում պետական տուրք չի գանձվում)
- Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
ա. Ազգությամբ հայի դեպքում՝ ազգությամբ հայ լինելը հավաստող փաստթղթերից որևէ մեկը
բ. Ձեռնարկատիրական գործունեության դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր
գ. ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում հատուկ, մշտական կամ ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականի դեպքում՝ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթը, ՀՀ քաղաքացու անձնագիրը, հատուկ անձնագիրը, մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը
դ. Ուսման դեպքում՝ ուսման հանգամանքը հիմնավորող փաստաթուղթը
Կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար
- Դիմում
- Դիմում-հարցաթերթիկ
- ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ` ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, ՀՀ հատուկ անձնագիր, սահմանային վերահսկիողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը
- ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`
ա. եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված եւ ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.
Սույն կետի "դ" պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաեւ տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:
Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը, ծննդյան վկայականը
- անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը
- 3.5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար
- պետական տուրքի վճարման անդորրագիր
Կացության մշտական կարգավիճակ ստանալու համար
2. Կացության մշտական կարգավիճակ ստանալու համար դիմումատուն ներկայացնում է.
- դիմում
- դիմում-հարցաթերթիկ
- 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
- անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
- առողջական վիճակի մասին տեղեկանք.
- ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ` ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, ՀՀ հատուկ անձնագիր, սահմանային վերահսկիողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը
- Անչափահասի դեպքում ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը
- Լիազորված անձի դեպքում լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը
- Պետական տուրքի վճարման անդորրագիրը (մինչև 18 տարեկան անձանց դեպքում պետական տուրք չի գանձվում)
- Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
ա. Ազգությամբ հայի դեպքում՝ ազգությամբ հայ լինելը հավաստող փաստթղթերից որևէ մեկը
բ. Ձեռնարկատիրական գործունեության դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր
գ. ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականի դեպքում՝ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթը, ՀՀ քաղաքացու անձնագիրը, հատուկ անձնագիրը, առնվազն երեք տարի ՀՀ տարածքում բնակվելը հավաստող փաստաթուղթը:
Կարևոր նշումներ
Ձևաթղթեր
Փակել
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Նախքան այցելության օր ամրագրելը համոզվեք, որ պատրաստել եք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
- Գրանցվելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության:
- Յուրաքանչյուր այցելուի համար անհրաժեշտ է անհատական հերթագրում, այդ թվում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ անկախ տարիքից։
- Նույն էլ․փոստով անձը 30 օրերի ընթացքում չի կարող հերթագրվել 4 անգամից ավելի։