Уважаемый посетитель. Вы перенаправляетесь в национальную систему идентификации “Ес эм”. После авторизации система автоматически вернет Вас на наш сайт.

Регистрация/Отмена регистрации по адресу

Հաշվառումից հանում

Ըստ ժամանակավոր բնակության վայրի և ըստ մշտական բնակության վայրի հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաշվառումից հանվում են`
ա) բնակության վայրը փոխելու,
բ) զինծառայության զորակոչվելու,
գ) ազատազրկման դատապարտվելու,
դ) մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու,
ե) զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելու կամ վտարվելու,
զ) հաշվառման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկություններն իրականությանը չհամապատասխանելիս, ինչպես նաև հաշվառման հարցը լուծելիս պաշտոնատար անձանց թույլ տված անօրինականություն հայտնաբերելու,
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից` հաշվառումից հանվելու մասին դիմում ներկայացվելու,
ը) բնակելի տարածությունն օտարելիս նախկին սեփականատիրոջը և նրա ընտանիքի անդամներին հաշվառումից հանելու մասին նոր սեփականատիրոջ կողմից դիմում ներկայացվելու դեպքերում

Հաշվառում

Մշտական բնակության վայրը փոխած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պարտավոր է նոր բնակության վայր ժամանելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում մշտական հաշվառման վերցվելու համար դիմել հաշվառումը կատարող մարմիններ` ներկայացնելով`
ա) անձը հաստատող փաստաթուղթ,
բ) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները),
գ) բնակելի տարածությունն զբաղեցնելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (օրդեր, պայմանագիր, սեփականության վկայական, բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք տվող օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բնակելի տարածությունը հատկացնող անձի դիմում կամ դրանց պատճենները` հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով):

Հաշվառումը կատարող մարմինները փաստաթղթերի ստացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հաշվառում են ըստ մշտական բնակության վայրի և դրա մասին նշում կատարում անձնագրի համապատասխան էջում:

Հաշվառման մերժում

Հայաստանի Հանրապետության քաղաքացու` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառման վերցվելու մասին դիմումը կարող է մերժվել, եթե չկա գրավոր համաձայնությունը`
ա) բնակելի տարածության սեփականատիրոջ,
բ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնակելի ֆոնդի տներում բնակեցնելիս` վարձակալների և նրա հետ համատեղ բնակելի մակերեսի իրավունք ունեցող չափահաս անձանց.
գ) մեկուսացված բնակելի տարածություն զբաղեցնող վարձակալի կողմից այլ քաղաքացիների (բացառությամբ անչափահաս երեխաներին` ծնողների մոտ, ամուսիններին, ինչպես նաև անաշխատունակ ծնողներին` երեխաների մոտ) բնակեցնելիս` բնակելի տարածության սեփականատիրոջ,
դ) խնամակալի զբաղեցրած բնակելի տարածությունում այլ քաղաքացիների բնակեցնելիս` խնամակալի կամ հոգաբարձուի:

Закрыть
ПРАВИЛА РЕГИСТРАЦИИ 

- Пожалуйста, убедитесь, что вы выбрали паспортную службу того места жительства, где хотите зарегистрироваться.

- Прежде чем записаться на визит, убедитесь, что вы подготовили все необходимые документы и оплатили государственную пошлину. 

- При регистрации необходимо указать данные человека, который лично явится на прием. 

- Для каждого посетителя, включая каждого члена семьи, независимо от возраста необходима индивидуальная очередь. 

- С одним и тем же адресом электронной почты бронирование более 4-х раз в течение 30-и дней невозможно. 
Пожалуйста, подождите… Данные загружаются.